Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն, ВАЗ 21101-ն ու պարսկական համարանիշներով բեռնատար Volvo-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում  Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda, ВАЗ 21101 մակնիշի և պարսկական համարանիշներով  Volvo մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու  օպերատիվորեն ժամանած  Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ