Հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

Քաղաքականություն

Պատահարներ