Հնդկաստանում սառցադաշտի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հնդկական Ուտարակհանդ նահանգում օրեր առաջ սառցադաշտի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հայտնել էինք 14 զոհի մասին։

Նշվում է, որ 170 մարդ նախկինի պես համարվում է անհետ կորած։ Սառցադաշտի սողքի շրջանում շարունակվում է 34 աշխատողների փրկարարական օպերացիան, ովքեր ենթադրաբար արգելափակվել են կառուցվող թունելում։

Փետրվարի 7-ին սառցե զանգվածն իջել էր Նանդադեվի լեռից և ջրհեղեղ առաջացրել՝ լցվելով լեռնային, հիմալայան երկու գետերի մեջ։ Լիովին ավերվել է «Ռիշիգանգա» ՀԷԿ-ը։ Ջուրը քշել-տարել է այն՝ աշխատողների հետ միասին։

Ջրհեղեղը կամուրջներ ու տներ է ավերել։ Մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են։

Քաղաքականություն

Պատահարներ