ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդիների հուղարկավորության ժամանակ դիերի փոխարենը տիկնիկներ են գտել. Դաղստանի բնակիչը ահազանգում է

Դաղստանի բնակիչը ահազանգել է, որ իր որդիների հուղարկավորության ժամանակ դիերի փոխարենը տիկնիկներ են գտել: Տեղի Ոստիկանությունը, նահանգապետը և Առողջապահության նախարարությունը միջադեպի կապակցությամբ ստուգումներեն սկսել: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է փետրվարի 10-ին Դաղստանի ՆԳՆ ինստագրամի պաշտոնական էջում:

 

 Տեսանյութում մի տղամարդ պատմում է, որ որդիների դիերը Դաղստան է բերել Ստավրոպոլից: «Ես բացել եմ սավանը, և ահա ինչ տեսա: Տիկնիկներ են, իսկական տիկնիկներ», - ասում է նա: Ըստ պաշտոնական տվյալների, երեխաները ծնվել են մեկ շաբաթ առաջ Ստավրոպոլի թիվ 1 ծննդատանը: Արդեն ամսի 10-ին նրանց հայրը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ երեխաները մահացել են: Ոստիկանները փորձում են պարզել մանրամասները, իսկ ահա Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը պնդում է, որ մարզային ծննդատները ստուգվել են ոստիկանության և քննիչների կողմից, սակայն նշված ազգանունով հիվանդի վերաբերյալ որևէ արձանագրություն չի հայտնաբերվել: «Մահվան դեպքում մարմինը հարազատներին է հանձնում ոչ թե բժշկական հաստատությունը, այլ պաթոլոգիական և անատոմիական ծառայությունը` համապատասխան հետազոտությունից հետո: Այս ամենը շատ տարօրինակ է: Ես անձամբ հասկանում եմ իրավիճակը», - հավելում է նահանգապետը: Երկրամասի Առողջապահության նախարարությունը եւս հաստատել է, որ նշված հիվանդը չի ընդունվել Ստավրոպոլի որևէ հիվանդանոց կամ  մանկաբարձական հաստատություն` այս կամ անցյալ տարի:

 

 Նշվում է, որ տվյալ հիվանդանոցը թափանցիկ է աշխատում՝ շարժը գրանցում են մոտ երկու հարյուր տեսախցիկներ:

Քաղաքականություն

Պատահարներ