Արարատի մարզում 7 օրական երեխա է մահացել

Փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում «Վեդիի ծննդատուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում երեխա է հանկարծամահ եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով և հետաքննչական բաժանմունքների ծառայողները:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 7 օրական Սիլվի Վ.-ն է:

Արդեն ոստիկանությունում մահացածի 39-ամյա մայրը ոստիկաներին հայտնել է, որ իր երեխան մահացել է Վեդիի ծննդատան բուժաշխատողների սխալի հետևանքով:

Քաղաքականություն

Պատահարներ