Երևանում թալանել են ՍՊԸ-ի տնօրենի Volkswagen-ը՝ տանելով ավտոմեքենայում եղած 1 մլն դրամը և քարտեր

Փետրվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել խոշոր չափի գողություն: Ժամը 22։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20։20-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրի մոտ կայանված իր «Volkswagen» մակնիշի ավոտմեքենայի դռան ապակին կոտրել են և սրահից գողացել պայուսակը, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկաննոր։ Տեղում Ռուզաննա Վ․-ն հայտնել է, որ գողացված պայուսակում եղել է խոշոր չափի գումար, անձնագիր, տարբեր բանկերի բանկային քարտեր։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում խոշոր չափի գողության փաստով։

Ըստ աղբյուրի՝ Ռուզաննա Վ․-ն աշխատում է «Դոմինո Պրոդաքշն» ՍՊԸ տնօրեն, իսկ գողացվածն էլ կազմում է մոտ 1 միլիոն դրամ։

Քաղաքականություն

Պատահարներ