Օրվա լրահոս

Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտնել է, որ փետրվարի 14-ին սկսել են չպլանավորված «Վերեդ հագալիլ» զորավարժությունը՝ ստուգելու հյուսիսային սահմաններին մարտական պատրաստվածության մակարդակը, հայտնում է regionmonitor-ը: 

Զորավարժությունների ընթացքում մոդելավորելու են հյուսիսային ճակատում ռազմական գործողությունների սցենարներ և ստուգելու են ռազմաօդային ուժերի բոլոր հիմնական առաքելությունները, այդ թվում օդում գերակայություն ապահովելը, երկրի օդային տարածքի պաշտպանությունը և հետախուզական տվյալների հավաքագրումը:

Իսրայելցի զինվորականները նշել են, որ զորավարժության ժամանակ ողջ երկրով մեկ նկատվելու են ինքնաթիռների և ուղղաթիռների ինտենսիվ շարժ, իսկ հյուսիսում՝ պայթյունների ձայներ:

 

Վերջին նորություններ