Օրվա լրահոս

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը տարիներ շարունակ հետևողականորեն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:

Սանկտ Պետերբուրգում իր ֆինն պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող կառույցներից շատերի գործունեությունը կա՛մ դադարեցվել է, կա՛մ սառեցվել:  

ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ՝ ներկայում երկկողմ շփումները կենտրոնացած են առանձին թեմաների վրա, ինչպիսիք են Իրանի միջուկային հիմնահարցը և Սիրիայի հակամարտությունը:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանելու ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները, եթե դրան պատրաստ լինի նաև եվրոպական կառույցը:

Վերջին նորություններ