Օրվա լրահոս

Ռուսաստանի Դաշնության Օմսկի շրջանի բնակիչներից մեկը բերման է ենթարկվել իր 80-ամյա հոր սպանության կասկածանքով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ նախնական տվյալների՝ 54-ամյա մեղադրյալը մուրճով հարվածել է 80-ամյա ծերունու գլխին, իսկ հետո նրան ողջ-ողջ թաղել այգում:

Նշվում է, որ հշետաքննության համաձայն՝ փետրվարի 13-ին Օմսկի մարզի Իսիլկուլսկի շրջանի Օզերկա գյուղում 80-ամյա հայրը որդուն խնդրել է ալկոհոլ օգտագործել, բայց ի պատասխան նրանից մերժում է ստացել: Հայր ու որդի վիճաբանել են, որի ժամանակ էլ վերջինս մի քանի անգամ մուրճով հարվածել է ծերունու գլխին:

Կարծելով, թե հայրը մահացել է, որդին ծածկոցով փաթաթել է նրա մարմինը, այն տեղափոխել է այգի ու թաղել:

Դեպքից հետո նա տեղեկացրել է հարազատներին՝ հայրը մահացել է, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տվել վերջիններիս մոտ: Հենց նրանք էլ դեպքի առթիվ ոստիկանություն են դիմել: 

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է՝ իրականում տղամարդու մահը վրա է հասել ոչ թե մուրճի հարվածների, այլ հիպոթերմիայի (մարդու մարմնի ջերմության նվազում) պատճառով: 
 

 

Վերջին նորություններ