Օրվա լրահոս

Փետրվարի 16-ին արթնացել է Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնում է news.rbc.ua կայքը՝ նշելով, որ, հրաբխի ժայթքումներով պայմանավորված, Կատանիայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: 
Գործակալության տվյալներով՝ խառնարանից ժայթքումները լեռան հարավարևելյան կողմում ուղեկցվել են հրաբխային մոխրի արտանետումներով և լավայի հոսքով: 
Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հրաբխային ակտիվության մեծացում է արձանագրվել տեղի ժամանակով 16:10-ին (երևանյան՝ 19:10): 
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2900-3000 մետր խորության վրա: Ցնցումներն ուղեկցվել են ինֆրաձայնային ակտիվությամբ:   
Էտնան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից է: 1950 թվականից ի վեր այն ժայթքել է մի քանի տասնյակ անգամ: Վերջին անգամ հրաբխի ակտիվացում էր արձանագրվել հունվարի կեսերին:

Վերջին նորություններ