Օրվա լրահոս

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով իրականացվող 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, հայտնում է ermenihaber:

Հայտարարությունում նշվում է, որ Չավուշօղլուն նախ հանդիպում կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն երկկողմ հանդիպում է ունենալու նաև Վրաստանի փոխվարչապետի ու արտգործնախարարի հետ:

Երկկողմ և եռակողմ ձևաչափերով անցկացվելիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել ռազմավարական գործընկերության մակարդակում համագործակցության զարգացման համար:

Վերջին նորություններ