Օրվա լրահոս

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրինջ շրջանի հիվանդանոցներից մեկում արտառոց դեպք է արձանագրվել․ տատիկի հագուստներ հագած երկու երիտասարդ կանայք այցելել են հիվանդանոց՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար, գրում է WESH-ը։ 
Ֆլորիդայի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Ռաուլ Պինոյի խոսքով՝ քողարկվելու համար երիտասարդ կանայք կրել են գլխարկներ, ակնոցներ և ձեռնոցներ։ 
Նշվում է, որ նրանց հաջողվել է անկատ մնալ և ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը և նախօրեին եկել էին երկրորդը ստանալու։ 
«Երեկ պարզեցինք, որ տատիկի շորեր հագած երկու երիտասարդ կանայք եկել են հիվանդանոց, որպեսզի ստանան պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։ Ես չգիտեմ՝ ինչպես է նրանց հաջողվել առաջին անգամ աննկատ մնալ։ Եկել էին գլխարկներով, ձեռնոցներով, ակնոցով, և նրանք, հավանաբար, քսան տարկան էին»,- ասել է Պինոն: 
Ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ կանայք, իրականում, 44 և 34 տարեկան են։ 
Նշվում է, որ հիվանդանոցում իրականացում է միայն 65-ից բարձր մարդկան պատվաստում։ Կանանց դեմ մեղադրանք չի առաջադրվել։

Վերջին նորություններ