Օրվա լրահոս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին բացատրել է, թե ինչու երկրի նախագահը դեռ գեներալի կոչում չունի, գրում է ria.ru-ն։ 
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը «անկասկած, բազմիցս վաստակել է այդ կոչումը», բայց դա հիմա  առաջնահերթություն չէ։ 
«Նա երկրի նախագահն է, կադրային սպա չէ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: 
Մամուլի քարտուղարը նաև պարզաբանել է, որ Պուտինը կենտրոնանացած է երկրի կառավարման վրա։ 
Ինքը՝ Պեսկովը, ինչպես պարզվել է ճեպազրույցի ժամանակ, ավագ լեյտենանտ է։

Վերջին նորություններ