Օրվա լրահոս

Սաուդյան Արաբիան որոշել է օրական 1 մլն բարելով սահմանափակել նավթի արդյունահանումը: Իսկ Իրաքը ավելացրել է հումքի արտահանումը՝  չնայած որպես նավթ արտահանող երկրների կազմակերպության (ОПЕК) անդամ արտադրությունը կրճատելու պարտավորությանը:

Թուլացել է աջակցության գործոնը՝ ուժեղ ցրտահարությունների պատճառով ԱՄՆ հումքի մատակարարման ընդհատումների հետ կապված: Այս մասին վկայում են ուրբաթ առավոտյան շուկայի տվյալները:

Այսպես, Brent տեսակի համար ապրիլյան ֆյուչերսները լոնդոնյան ICE Futures շուկայում նվազել են /բարելի դիմաց $0,85 (1,33%)-ով/՝ հասնելով $63,08-ի:

WTI-ում մարտին ֆյուչերսի արժեքը նյույորքյան առևտրային շուկայում  (NYMEX) անկում է ապրել $1,00 (1,65%)-ով՝ հասնելով բարելի դիմաց $59,52-ի: Նախօրեին այս գները նվազել էին $0,62 (1%)-ով:

Արևմտյան լրատվական գործակալությունների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան, որը ինքնակամ խոստացավ փետրվար-մարտ ամիսներին դադարեցնել նավթի արդյունահանումը իրական մեկ մլն բարելով, այժմ նախատեսում է արտադրությունն ավելացնել առաջիկա ամիսներին: Երկրի իշխանությունների խորհրդականների խոսքերով՝ Ռիադը պատրաստվում է հրաժարվել կրճատումներից և մտադիր է այդ մասին հայտնել մարտին ОПЕК-ի երկրների հետ հանդիպման ժամանակ:

Նավթի գների վրա հիմնականում ազդել են Իրաքում արտադրության աճի մասին հաղորդումները և ԱՄՆ Տեխասում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման հույսերը:


 

Վերջին նորություններ