Քաղաքացին ընկել է Ողջի գետը

Փետրվարի 19-ին, ժամը 02:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիդ-Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ողջի գետից դուրս են բերել Է․ Ղ․-ին (ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։

Քաղաքականություն

Պատահարներ