Թալիշում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում նախօրեին ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է զոհվել: Բախտիյար Մահմուդովը նախկինում երկու անգամ ձերբակավել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ այդ տարածք անօրինական ներխուժման համար: 

 

Ինչպես հայտնում է  Minval.az- ը, այս տարվա հունվարին և փետրվարին Բախտիյար Մահմուդովը և նրա եղբայր Շախրիյարը երկու անգամ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Երկու դեպքում էլ նրանց նկատմամբ վարչական պատժամիջոցներ են կիրառվել՝ օրենքի համաձայն:

Քաղաքականություն

Պատահարներ