Օրվա լրահոս

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով, հայտնում է Ermenihaber-ը։

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի  ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում: 

Ըստ այդմ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարել նույնականացման՝ ID քարտով:

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր դրա վերաբերյալ օրինագիծ: 2020թ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ու Թուրքիայի միջև արձանագրություն էր ստորագրվել:

Վերջին նորություններ