Օրվա լրահոս

Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ-V» պատվաստուկի երկրորդ բաղադրիչով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ժամանակացույցի համապատասխան` պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը ստացել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները», - նշված է հաղորդագրության մեջ: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես տեղակայված շարժական դաշտային հոսպիտալում, այնպես էլ բժիշկների արտագնա բրիգադների կողմից բոլոր դիտորդական կետերում, ուր պատվաստանյութը հասցվել է հատուկ թերմոկոնտեյներներում, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը:

 

 

 

Վերջին նորություններ