Քաղաքականություն
Բերման են ենթարկվում կամ ձերբակալվում հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ. Աբրահամյան
Lilit T.
Գործընթացն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ չի կարող առնչություն ունենալ: Դրանում հավատացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցողը պայմանավորեց Սաղաթելյանի քաղաքական, սկզբունքային մոտեցումների ու դիրքորոշման հետ:
Նա պատմեց, որ Արցախում պատերազմի օրերին երկար ժամանակ Սաղաթելյանի հետ է եղել:
«Հատկապես միջազգային լրատվամիջոցների հետ Արա Սաղաթելյանը բավական ակտիվ աշխատել է, բնականաբար, հօգուտ Հայաստանի ու Արցախի: Տարօրինակ զուգադիպությամբ, հատկապես վերջին շրջանում, բերման են ենթարկվում, որոշ դեպքերում ձերբակալվում են մարդիկ, ովքեր հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում», - ընդգծեց Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Lilit T.
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Lilit T.
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
Lilit T.
Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին
Lilit T.