Օրվա լրահոս

Բիթքոինը հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, թվային արժույթը փետրվարի 20-ին կայացած աճուրդում գնահատվել է ավելի քան 57 000 դոլար:  

Binance բորսայի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքը բարձրացել է 8.11 տոկոսով՝ հասնելով 56.91 հազար դոլարի: Միևնույն ժամանակ CoinMarketCap պորտալի փոխանցմամբ, որը միջին հաշվարկ է անում ավելի քան 20 բորսաների տվյալներով, թվային արժույթը թանկացել է 8.07 տոկոսով՝ հասնելով 56.96 հազար դոլարի: 

Թվային արժույթի կտրուկ աճը գրանցվել է դեկտեմբերին, երբ բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 20 000 դոլարը: Այնուհետև այն պարբերաբար թանկանում է, հատկապես մի շարք հայտնի անձանց կողմից ներդրումների մասին լուրերի ֆոնին: Նրանց թվում են Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին և ռեփեր Ջեյ Զին: 
 

Վերջին նորություններ