Նիգերիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Աբուջայում կործանվել է Նիգերիայի ռազմական ավիացիայի King Air 350 ինքնաթիռը: Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է Նիգերիայի ավիացիայի նախարար Հադի Սիրիկան:  Ինքնաթիռը կործանվել է շարժիչի խափանման մասին հաղորդագրություններից հետո։ Կարծես զոհեր ունենք, բայց պետք է հանգստություն պահպանենք և սպասենք հետաքննության արդյունքներին»,–ասել է նախարարը։ 

Տեղի Daily Post թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ օդանավում գտնվողները զոհվել են: 

Նշենք, որ նման ինքնաթիռների տարողունակությունը 9 ուղևոր է (հնարավոր է ՝ խցիկում մինչև 11 նստատեղեր լինեն ՝ կախված տվյալ երկրի ավիացիոն կանոններից): 

 

Քաղաքականություն

Պատահարներ