Սպանություն Լոռու մարզում. 35-ամյա տղամարդը գլխի և մարմնի մասերում բազմաթիվ վնասվածքներ է ստացել

Երեկ Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, հիվանդանոց են  մեկնել իրավապահները: 
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր, ում՝ ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով: 
 
Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-քննչական խմբեր: 
 


 

Քաղաքականություն

Պատահարներ