Օրվա լրահոս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես հայտնում է ermenihaber-ը, այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։

Նշենք, որ ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացելու մտադրության մասին, որը ողջունել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

 

Վերջին նորություններ