Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են Mazda6-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր, փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Մանուկ Գրիգորյանի վարած Mazda6 մակնիշի 98 MZ 008 համարանիշի և 37-ամյա Գրիշա Աթայանի վարած Honda մակնիշի 71 GR 117 համարանիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Գ․ Աթայանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս․ Ջահուկյանը, Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչներ 72-ամյա Մ․ Մկրտչյանն ու 22-ամյա Հ․ Ջահուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

 

Այսօր ժամը 05։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գ․ Աթայանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Քաղաքականություն

Պատահարներ