Ոստիկանապետը հրաժարվեց հանդիպել ցուցարարների հետ. քայլերթի մասնակիցները շարժվեցին ԱԱԾ

Ոստիկանապետի անունից ընդդիմության ներկայացուցիչներին փոխանցեցին, որ Վահե Ղազարյանն իրենց կհանդիպի, բայց ոչ այսօր։ Հավաքվածները հույս ունեին՝ այսօր պատասխան կստանան, որ ոստիկանության կողմից ապօրինություններն այլևս չեն կրկնվի։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սրանով հստակ է, որ ոստիկանապետը չի կարողանում բացատրություն տալ իր կողմից ձեռնարկված ու կատարված ապօրինություններին։

«Ունենք երկու ճանապարհ՝ ժողովրդի զայրույթը ուղղենք ձեզ, ձեր պետին, բայց մենք դեռ ձեզ շանս ու հնարավորություն ենք տալիս։ Դրանք կանենք, երբ անհրաժեշտ լինի։ Հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան, ոնց ուզում եք, այդպես էլ հասկացեք։ Հիմա գնում ենք ԱԱԾ-ի դեմ ու միանանք այս պահին տարբեր փողոցներում անհնազանդության բողոքի ակցիաներ անող մեր քաղաքացիներին։ Ոստիկանապետ, մեղքը քո վիզը»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները Ոստիկանության շենքի դիմաց էին։ Նրանք պահանջում են, որ ոստիկանապետը ներկայանա և բացատրություն տա՝ ինչու են ոստիկանները այսօր անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց։ Երթի մասնակիցները ոստիկանապետին տվել էին 15 րոպե ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ