Քանի մարդ է մասնակցել ընդդիմության երթին

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է.
 

Այսօր՝ փետրվարի 23-ին, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտից ժամը 18։20-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած երթը։

Երթը շարժվել է Նալբանդյան փողոցով դեպի վեր։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։28-ի դրությամբ Նալբանդյան փողոցի այն մասում, որով անցնում էր երթը, գտնվել է մոտ 1200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Քաղաքականություն