Դաշտ գյուղում, Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր, փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջնացքից դուրս են բերել տղամարդու դի։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարեն Ավագանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։  

Քաղաքականություն

Պատահարներ