Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. 20-ամյա վարորդի վիճակը ծանր է

Այսօր` փետրվարի 24-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 3 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փետրվարի 24-ին` ժամը 17:40-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներն ուղևորներ Է. Պ․-ին (ծնված 2003 թ.) և Գ․ Հ․-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

 

Քաղաքականություն