Օրվա լրահոս

Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող, հայտնի ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ճշտեցի նրա որպիսությունը, ծանոթացա պահման պայմաններին, լսեցի նրա կարծիքը քրեական գործի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Քիչ առաջ տեղացա, որ իմ այցից հետո՝ քննիչի որոշմամբ,  Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ։

Հուսով եմ՝ նախաքննական մարմինն ունի ողջամիտ բացատրություն նմանօրինակ պահվածքի համար և հրապարակային կներկայացնի այսպիսի գործելաոճի հիմնավորումները»,- գրել է Գորգիսյանը։

Վերջին նորություններ