Օրվա լրահոս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված քրգործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Իրմա Ճաղարյանը:

«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն:

Խոսքը գնում է պատերազմական օրերին լայն տարածում ստացած այն տեսանյութի մասին, որտեղ Քրիստինե Պողոսյանը և Արթուր Հովհաննիսյանը՝ ակնհայտորեն խախտելով պատգամավորի էթիկան, ՀՀ Ազգային Ժողովի տարածքում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի հասցեին հնչեցրել էին սպառնալիքներ՝ նշելով, թե «թող էս ամեն ինչն ավարտվի, բոլորդ հատիկ-հատիկ պատասխան եք տալու, սաղդ Ձեր հալը կտեսնեք», և հրել վերջինիս ձեռքում գտնվող խոսափողը»,- գրել է նա:

Վերջին նորություններ