Օրվա լրահոս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 23-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել մոր կողմից որդու՝ դատապարտյալ Ա. Տ.-Պ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Զննության արդյունքում սառնարանի ետնամասում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են ենթադրաբար թմրամիջոցով ներծծված, գործարանային փաթեթավորմամբ մաշկային կպչուն 2 ժապավեն (կիրառվում և օգտագործվում է մաշկից արյան մեջ ներթափանցման եղանակով), ինչպես նաև 8 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 մարտկոց, 3 ականջակալ, 1 USB լար և 4 բաժանորդային քարտ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Վերջին նորություններ