Օրվա լրահոս

Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու հայտարարությունը, որովհետև ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող  իմանալ, թե քանի տոկոսն է պայթել, դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, ես գիտեմ, որ կրակել են հակառակորդի վրա: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մարտունակությանն առնչվող հայտարարությանը:

«Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի և առհասարակ չգիտի՝ ինչ է  նշանակում բանակի բարեփոխում»,- ասել է Մովսես Հակոբյանը:

Վերջին նորություններ