Օրվա լրահոս

Սա այն իշխանությունը չէ, որ ինքնակամ գնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ պետք է կոտրել այս իշխանության հենարանները։ 

«Հենարանները երեքն են, որոնցից մեկը կոտրելու կարիք չունի, այլ համոզել է պետք։ Դա մեր ժողովրդի այն հատվածն է, որը մինչև վերջ չի գիտակցել։ Երկրորդ հենարանն իշխանական պատգամավորներն են, որոնցից մեծ մասը ծուղակի մեջ են ընկել։ Նրանք, իսկապես հավատալով մտան «Իմ քայլ»-ի մեջ, բայց հակառակը ստացվեց։ Նրանց էլ պետք է համոզել և ճնշել։ Երրորդ ուժը ոստիկանությունն է։ Մարդիկ ուզում են աշխատավարձից չզրկվեն։ Կամաց-կամաց հասկանում են, որ իրականում ոչ թե իրենց պարտքն են կատարում պետության առջև, այլ Ադրբեջանի և Թուրքիայի առջև»,-ասաց Վազգեն Մանուկյանը։ 

Հարցին՝ ինչն է խանգարում պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից, Վազգեն Մանուկյանն ասաց, որ կան մի քանի պատճառներ․ 

«Պատգամավորների մի մասի վրա կա կոմպրոմատ։ Մեր ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե զբաղված է մեր պետության ներքին թշնամիներից ազատվելով, այլ կոմպրոմատ հավաքելով։ Շատ պատգամավորներ կան, որոնց վրա կոմպրոմատներ կան կամ էլ նրանց բարեկամների վրա»,-նշեց Վազգեն Մանուկյանը։

Վերջին նորություններ