Օրվա լրահոս

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 24-ին, մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբաններ Հովհաննես Խուդոյանի եւ Արամ Օրբելյանի բողոքը։

Փաստաբան Խուդոյան լրագրողների հետ զրույցում ասել էր՝ մի մասով պետք է հարուցվեր քրեական գործ, մյուս մասով էլ փաստաբաններին պետք է տրամադրվեր պատճաբանված որոշում. «Ցանկացած դեպքում քննիչը կարող է անձին հաղորդման հիման վրա տալ որոշում հղում կատարել մեկ այլ որոշման ու այդ անձը չգիտի, որ որոշումը կա՞, թե՞չկա։ Ակնկալում ենք, որ այսուհետ բոլոր նմանատիպ մերժումները պետք է ունենան պատշաճ հիմնավորումներ, ներկայացվեն բոլոր այն հիմքերը, որոնք որոշումների հիմքում դրված են, որպեսզի անձինք պատկերացնեն իրենց բողոքարկման հնարավորությունները»։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։

Փաստաբանն պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը) 332-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը), 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) հատկանիշներով։

Փաստաբանի խոսքը`  News. am-ի տեսանյութում:

 

Վերջին նորություններ