Օրվա լրահոս

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված իր աջակիցների առջև ելույթ էր ունենում ու երեսով տալիս, որ ինքն է Օնիկ Գասպարյանին նշանակել Գլխավոր շտաբի պետ, ինքն է նրան գեներալ-լեյտենանտի և գեներալ-գնդապետի կոչում շնորհել, պատերազմի ընթացքում էլ «մեծ վստահությամբ» է վերաբերվել։ Կարճ ասած՝ մնում էր ասեր, որ ինքն է Օնիկ Գասպարյանին սնել ու մեծացրել։

Մինչդեռ Օնիկ Գասպարյանը մինչ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ դառնալը մարտական ծանր ուղի է անցել, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, որտեղ ծանր վիրավորվել է, ծնկից ներքև կորցրել է ոտքը, և պրոթեզավորվել՝ շարունակելով ծառայել բանակին ու հայրենիքին։

Գասպարյանին ճանաչելու համար եւս մի նյուանս․ մոտ 5 տարի առաջ ծանր հիվանդությունից նրա կինը կուրացել է եւ նա ամենայն հոգատարությամբ խնամում է կնոջը, առանց կողմնակի օգնության։ Բանակում ասում են նաեւ, որ նա անբասիր անձնավորություն է՝ միշտ հնարավորություն է ունեցել բանակի միջոցներից օգտվելու, սակայն որեւէ մեկը չի կարող ասել, որ մի դրամ օգտվել է բանակից։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Վերջին նորություններ