Նախագահի և ԳՇ պետի հանդիպումը շարունակվում է

Շուրջ երկու ժամ է, ինչ ընթանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամը 18։00-ի սահմաններում այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Նախագահականից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ հանդիպումը դեռևս շարունակվում է։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին, երբ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարեց Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։ Նախագահը դեռևս չի ստորագրել առաջարկությունը և եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը։

Քաղաքականություն

Պատահարներ