Տեղի է ունեցել Զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ֆինանսական վարչության բաժինների և զորամիավորումների ֆինանսական ստորաբաժանումների պետերը զեկուցումներ են ներկայացրել 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ