«Անկարան անհանգստացած է, որ Փաշինյանին կարող են հեռացնել». Սեմյոն Բաղդասարով

Ռուսաստանի համար շահավետ չէ Փաշինյանի ներկայությունը Հայաստանում: Այս մասին Свободная Пресса-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խնդիրների փորձագետ, քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովը: 

«Նա վաղուց է հավաքագրվել Արևմուտքի կողմից: Փաշինյանը, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանը հետախուզական ծառայությունների միջոցով լիովին վերահսկվում են Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի կողմից: Անկարան անհանգստացած է, որ Փաշինյանին կարող են հեռացնել, քանի որ նրա վրա գումար է ներդրվել: Փաշինյանը Նավալնիի հայ տարբերակն է: 

Որքան երկար Փաշինյանն իշխանության մնա Հայաստանում, այնքան ավելի շատ վնաս կկրի Ռուսաստանի Դաշնությունը: Ղարաբաղի հարցով ամեն ինչ արդեն իրականացվել է: Ուստի Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն և իշխանության գա ռուսամետ քաղաքական գործիչ»,-նշել է փորձագետը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ