Բենզալցակայանի նախկին աշխատակիցը՝ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար. անձնական տվյալներում գրված է «արու»

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Սարգսյանը նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։  

Մինչդեռ սոցիալական կայքէջերից մեկը հայտնում է, որ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատարը բենզալցակայանի նախկին աշխատակից է։ «Սակայն զավեշտն այսքանով չի ավարտվում, Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»: Նա միջնակարգ մասնագիտական կրթություն ունի, անգամ սխալ է գրել իր ավարտած ֆակուլտետի անունը, ապա շտկել է»։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ