Բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. նա կասկածվում է իմքայլական պատգամավորին հայհոյելու մեջ

Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը: 

«Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։ 

Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։ 

Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։ 

Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,- գրել է Գալստյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ