Ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին օրերին

Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակը Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։

 Հանրապետության տարածքում փետրվարի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-15 աստիճանով, մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս փետրվարի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Մայրաքաղաքում փետրվարի 27–ի գիշերը գանցվել է -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 9-11 աստիճան տաքություն։

 

Քաղաքականություն

Պատահարներ