«Մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ. մեղադրանք է առաջադրվել Նարեկ Մալյանին

Քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: 

Նշենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: 

Այն Ռումինիայի նախկին ղեկավար Նիկալա Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության մասին էր։ 

Հիշեցնենք, որ ֆուտուրիստական ներկայացումն ավելի վաղ՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքից առաջ պետք է ներկայացվեր, սակայն այ ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց ներկայացման բեմադրիչ Նարեկ Մալյանին և թույլ չտվեց մասնակիցներին Ազատության հրապարակ տանել ներկայացման ռեկվիզիտները։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ