Վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր

Փետրվարի 27-ին կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա․-ն իր վարած Honda մակնիշի 66 AA 678 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով էլ նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ․-ի վարած Mercedes մակնիշի 77 TG 707 համարանիշի ավտոմեքենայի կողմից։  

Վարորդները, մինչև շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ  օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ նրանք եղել են սթափ։  

 

Քաղաքականություն