Օրվա լրահոս

Փետրվարի ժամը 14:55-ի սահմաններում, «Դիլիջան» բուժկենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9 քաղաքացի:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի բնակիչներ, 25-ամյա Գեղեցիկ Պողոսյանը, 34-ամյա Մերի Պողոսյանը, 29-ամյա Հերիքնազ Երիցյանը, 35-ամյա Թագուհի Պողոսյանը, 38-ամյա Ստելա Հովհաննիսյանը, 23-ամյա Հասմիկ Ալավերդյանը, 55-ամյա Նարինե Գուլինյանը, 21-ամյա Սվետլանա Վարդանյանը և 30-ամյա Մերի Գալստյանը:   

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Նյու Սիթի» առրտրի կենտրոնում բենզինային գեներատորից արտանետված ծխի հետևանքով:   

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերջին նորություններ