Օրվա լրահոս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»:
 

Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին:
 

Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները:
 

«Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուժարիկը:

Վերջին նորություններ