Օրվա լրահոս

Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյան:
 

«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։

Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։

Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր իմ քայլը խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։

Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»,- գրել է նա։
 

Հիշեցնենք, որ երեկ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը։ 

Վերջինս կասկածվում է փետրվարի 26-ին իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյելու մեջ։

Վերջին նորություններ