Օրվա լրահոս

Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
 

««Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

 

Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ.

 

Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում`

 

ոստիկանության զորքերը,

 

սահմանապահ զորքերը,

 

պետական պահպանության ծառայությունը,

 

ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները»,- գրել է նա:

Վերջին նորություններ