Թուրք լրագրողները պատրաստվում էին Երևանից լուսաբանել Փաշինյանի հանրահավաքը. ռուսական կողմը հավանություն չի տվել. wargonzo

Որոշ թուրք լրագրողներ դիմել են վաղվա երևանյան իրադարձությունները լուսաբանելու համար: Նրանք պատրաստվում էին Վրաստանի տարածքով գալ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:  Այս մասին հայտնում է wargonzo  նախագծի թելեգրամյան ալիքը:

 

Նախագիծը, հղում տալով Ստամբուլում իր աղբյորներին, նշում է, որ խոսքը, մասնավորապես, թուրքական TRT ռեսուրսի մասին է, որի լրագրողներն այժմ աշխատում են նաև հարևան Վրաստանի տարածքում:
 

Նույն աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի որոշ պետական ​​կառույցներ համաձայն են եղել թուրք լրագրողնրի ժամանմանը, բայց այս այցը պետք է համակարգված լինի նաև Ռուսաստանի անվտանգության պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են սահմանի և այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: wargonzo-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը հավանություն չի տվել թուրք լրագրողների՝ Վրաստանի տարածքից Հայաստան ժամանմանը: 

Քաղաքականություն