Օրվա լրահոս

Թուրքիան մտադիր է 2023 թվականին  Լուսին հասցնել անօդաչու տիեզերանավ  երկրում ստեղծվող հիբրիդային հրթիռի օգնությամբ: Այս մասին ասել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, հայտնում է РИА Новости:

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 9-ին ներկայացրել է ազգային տիեզերական ծրագիրը: Նա առաջարկել է  երկրի առաջին քաղաքացուն ուղարկել տիեզերք, կառուցել իր սեփական տիեզերակայանը և 2023-ի վերջին վայրէջք կատարող սարքավորում ուղարկել Լուսին: Ավելի ուշ Վարանքն ասել է, որ Անկարան բանակցում է մի շարք երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ, տիեզերքում համագործակցության շուրջ:

Վերջին նորություններ