Հիմա մեզ փորձում են կառավարել մարդիկ, ովքեր չեն ծառայել բանակում եւ կեղտ են շպրտել բանակի վրա. Խաչատուրով

Հիմա մեզ փորձում են կառավարել մարդիկ, ովքեր չեն ծառայել բանակում եւ կեղտ են շպրտել բանակի վրա: Այս մասին մարտի 1-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

 

«Օրինակ, Փաշինյանն ասում է, թե ինքը չի ծառայել, քանի որ իր եղբայրները իրենից առաջ ծառայել են, եւ ինքը, որպես երրորդ եղբայր, կարող էր չծառայել: Բայց դու, այնուամենայնիվ, Ենոքավան գյուղից ես։ Երբ արձակուրդներ էին լինում, չէ որ կարող էիր գալ ու կանգնել անցակետում եւ այնտեղ գոնե երկու օր մնալ: Դու այնտեղ չես եղել, ոչ ոք քեզ չի հիշում:

Ոչ ոք քեզ չի տեսել: Կա մեկը՝ Ստյոպիկ Սաֆարյան: Վազգեն Մանուկյանը պաշտոնավարում էր (նկատի ունի Հայաստանի հանրային խորհրդի նախագահի պաշտոնը - խմբ.), փոխարինեցին Ստյոպիկ Սաֆարյանով: Ինչպե՞ս կարելի է նրանց ընդհանրապես համեմատել: Ստյոպիկ Սաֆարյանն ասում է, որ երբ պատերազմը սկսվեց, իբր ինքը 14 տարեկան էր: 1992-ին նա 19 տարեկան է եղել: Ինչո՞ւ ես ստում, Ստյոպիկ Սաֆարյան: Դու պարզապես վախկոտ ու դասալիք ես»,- նշեց Խաչատուրովը:

Քաղաքականություն

Պատահարներ